Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Պատվիրաններ իսկական լեդիների համար

Պատվիրաններ իսկական լեդիների համար

Յուրաքանչյուր կին կարող է զարգացնել իր մեջ իսկական լեդիին բնորոշ հատկանիշներ: LN-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը…

 

Ոճի զգացում


Այս հատկությունն ավելի շուտ ի ծնե է, սակայն մեծ ցանկության դեպքւոմ հնարավոր է նաև զարգացնել այն: Ոճը ոչ միայն լավ և էլեգանտ հագնվելու ունակությունն է, այլեւ աշխարհի հետ կնոջ հարաբերությունը, նրա ընկալումները: Ոճի զգացումը օգնում է մեզ հաստատվել նաև շրջապատում, շրջապատվել արժանի և հետաքրքիր մարդկանցով: Յուրաքանչյուր լեդի անկասկած ունի իր անհատական ոճի զգացումը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, որը չի լքում նրան ոչ մի դեպքում:

 

Շարժուձև


Լեդին թույլ չի տալիս իրեն վեճեր, հիստերիկ նոպաներ և նմանատիպ տհաճ բաներ: Նա կարողանում է զսպել իրեն յուրաքանչյուր իրավիճակում: Զսպվածության և համեստության հետ մեկտեղ լեդիները գիտեն իրենց գինը. թույլ չեն տա վիրավորել իրենց: Այստեղ Ձեզ կօգնեն խստությունն ու սկզբունքային դիրքորոշումները:

 

Տնայնագործ


Կինը երբեք չպետք է իրեն բարձր համարի տնային գործեր կատարելուց: Անգամ եթե աղախիններ, խոհարարներ ունեք, պետք է ձգտեք դառնալ լավ տնային տնտեսուհի: Հիշեք, որ կանայք տան ղեկավարներն են, և առանց ձեր մասնակցության արված յուրաքանչյուր գործ ունի հավանականություն ձախողվելու: Չի նշանակում, որ բացի տան աշխատանքներից, դուք չպետք է այլ զբաղմունք ունենաք: Պարզապես պետք է համատեղել, կարողանալ ժամանակը ճիշտ բաժանել գործողությունների:

 

Կինը պետք է լինի կրթված և բազմակողմանի զարգացած


Շատ լավ է, երբ կինը կարողանում է հեշտությամբ ներգրավվել յուրաքանչյուր խոսակցության, բանավեճի մեջ: Ոչ միայն մինիմալ պատկերացումներ, այլև խորը գիտելիքներ կարելի է ձեռք բերել որոշ բնագավառների մասին: Սակայն այս ամենը կարող է երկրորդական դառնալ, երբ կինը չի կարողանում արտահայտել իր մտքերը, ճիշտ ներկայացնել գիտելիքները: Ոչ մի պարագայում մի կորցրեք կանացիությունը, խոսեք ցածր և գրավիչ ձայնով:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. ladynews.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ